Լավրովը F-16-ների տեղափոխումը Կիև անվանել է ՆԱՏՕ-ի ազդանշան միջուկային ոլորտում

Ռուսաստանը F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինային կդիտարկի որպես միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ից ուղղված կանխամտածված ազդանշան, մինչդեռ այդ ինքնաթիռները կկործանվեն այնպես, ինչպես Ուկրաինայի զինված ուժերի մյուս զինատեսակները, և դրանց հայտնվելը չի փոխի իրավիճակը ռազմի դաշտում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«F-16 կործանիչները երկար ժամանակ եղել են առաքման հիմնական միջոցը, այսպես կոչված, ՆԱՏՕ-ի համատեղ առաքելությունների շրջանակներում, հետևաբար, մենք չենք կարող չդիտարկել այդ համակարգերի մատակարարումը Կիևի ռեժիմին որպես ՆԱՏՕ-ի կողմից կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում․ Մեզ փորձում են հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 61 | Ավելացրեց՝ marykhrymyan | 31.05.2024 | 08:12 Լավրով