04:57, 08.09.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Սուրբ Յարութեան տօնէն առաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը ստիպուած է սոյն յայտարարութ Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook.com | Դիտումներ՝ 301 | 13.04.2022 / Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափում 9 մետր բարձրությամբ 40 կիլոմետրանոց բետոնե պատնեշ կկառուցի, որը կփոխարինի 20 տարի առաջ կառուցված փշալարե ցանկապատին։ Դրա վրա կտեղադրվեն պաշտպանության միջոցներ և հավելյալ տեխնոլոգիական բաղադրիչներ։ Նախագծի բյուջեն կազմում է ավելի քան 110 մլն դոլար։ Պատնեշի է շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթներին։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 309 | 11.04.2022 / Հորդանան, Իսրայել


Իսրայելի անվտանգության ուժերը ուրբաթ օրը սպանել են Թել Ավիվ ափամերձ քաղաքում երկու մարդ սպանած և ևս մի քանիսին վիրավորած գրոհայինին: «Թել Ավիվում երեկ զինված հարձակում գործած ահաբեկիչը հայտնաբերվել և չեզոքացվել է», - հայտարարել են պաշտոնյաները:

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 277 | 08.04.2022 / Իսրայել, ահաբեկյություն


Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Израиля | Դիտումներ՝ 296 | 05.04.2022 / Հայաստան-Իսրայել


Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) առաջարկում է հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև։ Եգիպտոսը արաբական երկրների հետ միասին պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին։

Լուր / Տեսնել ավելին՝ Al Arabiya | Դիտումներ՝ 314 | 04.04.2022 / Արաբական լիգա, Ուկրաինական ճգնաժամ

Եմենում ութ տարի շարունակվող հակամարտության երկու կողմերը՝  Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերը և Իրանի կողմից աջակցվող հուսի ապստամբ զինյալները երկու ամսով հրադադար են հայտարարել։ Այն կսկսվի ապրիլի 2-ի երեկոյան՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա հետ միասին։

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle | Դիտումներ՝ 330 | 02.04.2022 / զինադադար, Եմեն


Իսրայելում՝ Մեգիդոյի բանտում ընթացող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մանրանկար՝ Հիսուս Քրիստոսի ամենավաղ հիշատակմամբ։ Հնագետներն  առաջին անգամ  այն արձանագրել էին դեռևս 2004-2008թթ.-ին։ Բայց միայն հիմա գիտնականներին հաջողվեց ամբողջությամբ պեղել մանրանկարն ու լիարժեք ուսումնասիրել այն։

 Фото: iStock

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Times of Israel | Դիտումներ՝ 323 | 31.03.2022 / Հիսուս Քրիստոս

Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը կարգադրել է Ռամադան սրբազան ամսվա նախաշեմին ազատ արձակել 540 բանտարկյալների, որոնք տարբեր պատիժներ են կրում ԱՄԷ-ում: Շեյխ Խալիֆայի ամենամյա ներումը Ռամադանի ամսվա նախաշեմին ուղղված է ընտանեկան համախմբվածության ամրապնդմանը, երջանկություն է բերում մայրերին և երեխաներին և ազատ արձակված բանտարկյալներին հնարավորություն տալիս վերաիմաստավորել իրենց ապագան և վերադառնալ արդար ուղի, որը թույլ կտա նրանց հաջող կյանք վարել: 

Լուր / Տեսնել ավելին՝ Emirati News | Դիտումներ՝ 349 | 28.03.2022 / շեյխ Խալիֆա բեն Զաիդ, ԱՄԷ
« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ