Քրեական գործ է հարուցվել «Կրոկուսի» երկու աշխատակիցների դեմ

«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու աշխատակիցների դեմ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու առթիվ, գրում է «Կոմերսանտը»:

Հետաքննության վարկածով՝ համերգասրահի հրշեջ ելքերը փակ են եղել, ինչի պատճառով բազմաթիվ հանդիսատեսներ չեն կարողացել լքել այրվող շենքը: Ֆիգուրանտներն իրենց մեղքը չեն ընդունել և պնդում են, որ հրշեջ ելքերը բաց են եղել։ Մարդիկ, նրանց գնահատմամբ, չեն կարողացել օգտվել հրշեջ ելքերից այն պատճառով, որ ճանապարհին զինված հանցագործներ են հանդիպել։ Մեղադրանքի առաջադրվելուց հետո աշխատակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել։


Լուր | Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 46 | Ավելացրեց՝ marykhrymyan | 01.06.2024 | 14:47 Ռուսաստան, Կրոկուս սիթի