ՌԴ-ն պատժամիջոցներ է մտցրել ԵՄ պաշտոնյաների դեմ

Ռուսաստանն, ի պատասխան Եվրամիությունում մշտական ​​ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, պերսոնա նոն գրատա է հայտարարում Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ «Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի հայտարարվում է պերսոնա նոն գրատա, որոնք մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։


Լուր | Տեսնել ավելին՝ TASS | | Դիտումներ՝ 282 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 20:51 պերսոնա նոն գրատա, Ռուսաստան-Եվրամիություն