8 միլիոն 300 հազար փախստական՝ Ուկրաինայից

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները նախազգուշացնում են, որ Ուկրաինայից փախստականների թիվն այս տարվա ընթացքում էապես կավելանա և, ըստ հաշվարկների, կհասնի 8 միլիոն 300 հազարի: Փետրվարի 24-ին սկսված պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն 700 հազար բնակիչներ լքել են տները: Նրանցից 7 միլիոն 700 հազարը ներքին տեղահանվածների կարգավիճակում է, իսկ ավելի քան 5 միլիոնն ապաստանել է արտասահմանում:


Լուր | Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 265 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 27.04.2022 | 12:03 սոցիալական, փախստականներ