Աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Աբցեսը զարգանում է այն դեպքում, երբ բորբոքման օջախում տեղի է ունենում հյուսվածքի մեռուկ, այն ներծծվում է լեյկոցիտներով և լուծվում պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ, որոնք արտադրվում են լեյկոցիտների մահացած ժամանակ: Առաջացած թարախակույտը սահմանազատվում է հարևան հյուսվածքից հատիկավոր հյուսվածքի շերտով, որը հարուստ է մազանոթներով:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Doctors.am | Դիտումներ՝ 371 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 19.05.2022 | 18:05 |