Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտնում է, որ Հենան նահանգում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը։ 4-ամյա տղային հոսպիտալացրել են վիճակի վատթարացման պատճառով: «Փորձագետների նախնական գնահատականով՝ H3N8 գրիպի վիրուսն ունի թռչնային ծագում և նախկինում մարդկանց վարակման հնարավորություն չի ունեցել։ H3N8 վիրուսը հայտնաբերվել է ձիերի, շների, թռչունների և փոկերի մոտ, սակայն մարդկանց մոտ չէր եղել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 323 | Ավելացրեց՝ armenlur | 27.04.2022 | 09:04 |