Կոլիկան մի վիճակ է, որ դիտվում է առնվազն 5-ից 1 առողջ երեխաների շրջանում, սկսվում է 2-3 շաբաթական հասակից` ձգվելով մինչև 10-12 շաբաթականը։ Կոլիկայի մասին ենք մտածում, երբ երեխայի մոտ սկսվում է խիստ անհանգիստ վիճակ, լաց, ընդհուպ մինչև բարձր ճիչ և քնի խանգարում։ Այս ամենի տևողությունը կազմում է օրական առնվազն 3 ժամ, հաճախականությունը` շաբաթական առնվազն 3 օր, իսկ պահպանվելը` ամենաքիչը 3 շաբաթ։ Երեխան կարող է պինդ փակել կամ լայն բաց անել աչքերը, երբեմն ունենալ կարճատև շունչը պահելու էպիզոդներ, անգամ` փսխումներ կամ հրաժարում կրծքից։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Doctors.am | | Դիտումներ՝ 302 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 04.04.2022 | 14:01 |