Բարի լույս՝ շաբաթ, մայիսի 7

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Երազներն իրականանում են։ Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Օրվա գույները խիստ ու մուգ են։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 240 | Ավելացրեց՝ armenlur | 07.05.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, մայիսի 7