Տարվա 102-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 263 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, մարդկանց միջև շփման համար: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Այծեղջյուրում՝ կարող ենք սառը և անզգացմունքային թվալ։ 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
Արևածագ՝ 6:29, արևամուտ՝ 19:36։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 13:07 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 204 | Ավելացրեց՝ armenlur | 12.04.2023 | 08:00 |