Չորեքշաբթի. 26 ապրիլ

Տարվա 116-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 249 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, մարդկանց միջև շփման համար: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Խեցգետնում՝ կայուն հանդարտության ժամանակն է: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Արևածագ՝ 6:08, արևամուտ՝ 19:50։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:42 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 169 | Ավելացրեց՝ armenlur | 26.04.2023 | 08:00 ապիրլի 26, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները