Չորեքշաբթի. 26 հոկտեմբեր

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումների ժամանակն է։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը: Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 340 | Ավելացրեց՝ armenlur | 26.10.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 26 հոկտեմբեր, Բոլոր գուշակությունները