Չորեքշաբթի. 29 մայիս

Չորեքշաբթի, 29 մայիս։ Տարվա 150-րդ օրն է, 22-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 215 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:

Մայիսի 29-ին արևային 3-րդ ամսվա 12-րդ օրն է։ 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։

Մայիսի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։ Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է։ Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 96 | Ավելացրեց՝ Moder-003 | 29.05.2024 | 08:00 29 մայիս, Հորոսկոպների համադրություն