Չորեքշաբթի. 30 նոյեմբեր

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։ Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։ Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Բացասական նախանշանները կապված են կրակի հետ, ինչպես նաև տանը ջրի բացակայությունը, ծարավը, թունավորումը: Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 283 | Ավելացրեց՝ armenlur | 30.11.2022 | 08:30 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 30 նոյեմբեր