Չորեքշաբթի. 5 հոկտեմբեր

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 10-րդ լուսնային օրը կնքված պայմանագրերը մեծ շահույթ են բերում: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ջրհոսում՝ Լավ կընթանան հասարակական գործերը: Լուսնի Երկրորդ փուլը բարենպաստ է բիզնեսի համար։ 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։ Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 256 | Ավելացրեց՝ armenlur | 05.10.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, 5 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն