Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, մարդկանց միջև շփման համար: 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Լուսինը Կույս նշանի տակ՝ ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի: 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։ Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։
Արևածագ՝ 8:04, արևամուտ՝ 18:28։ Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:24 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 185 | Ավելացրեց՝ armenlur | 08.02.2023 | 08:00 |