Տարվա 101-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 264 օր։ Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է՝ պետք է անվարան առաջ գնալ: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող են։ 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։ Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
Արևածագ՝ 6:30, արևամուտ՝ 19:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 13:05 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 222 | Ավելացրեց՝ armenlur | 11.04.2023 | 08:00 |