Տարվա 265-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 110 օր։ Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։ Լուսինը Առյուծում՝ բարենպաստ է նախաձեռնությունների համար։ Արևային 27-րդ օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
Արևածագ՝ 6:39, արևամուտ՝ 19:17։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:38 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 301 | Ավելացրեց՝ armenlur | 12.09.2023 | 08:00 |