Երեքշաբթի. 1 նոյեմբեր

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։ Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։ Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 144 | Ավելացրեց՝ armenlur | 01.11.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 1 նոյեմբեր, Բոլոր գուշակությունները

   Armenlur.am կայքին Ձեր ամենամսյա 500 դրամի աջակցությամբ, կաջակցեք նոր քաղաքական դաշտի կայացմանն ու նոր քաղաքական ուժերի և գործիչներին բացահայտմանը։

(+374) 91414113 5406 6100 0066 6979