Երեքշաբթի. 21 մարտ

Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է։ Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։

Արևածագ՝ 7:04, արևամուտ՝ 19:13։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 12:09 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 216 | Ավելացրեց՝ armenlur | 21.03.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, 21 մարտ, Հորոսկոպների համադրություն