Երեքշաբթի. 22 օգոստոս

Տարվա 234-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 131 օր։ Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը կամային մարդկանց կողմն է: 7-րդ լուսնային օրը կարելի է հաշվարկել ապագա եկամուտները: Երազներն իրականանում են։ Հիվանդությունները վտանգավոր չեն։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է։ 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։

Արևածագ՝ 6:19, արևամուտ՝ 19:50։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 13:31 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ armenlur | 22.08.2023 | 08:00 22 օգոստոս, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները