Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, պետք է անվարան առաջ գնալ: 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
Արևածագ՝ 8:17, արևամուտ՝ 18:10։ Ճիշտ կեսօրը՝ 13։13։ Օրվա տևողությունը՝ 9:53 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 179 | Ավելացրեց՝ armenlur | 24.01.2023 | 08:00 |