Երեքշաբթի. 29 նոյեմբեր

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։  Լուսինը Ջրհոսում՝ Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։ Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 245 | Ավելացրեց՝ armenlur | 29.11.2022 | 08:00 29 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները