Երկուշաբթի. 10 հունիս

Երկուշաբթի. 10 հունիս։ Տարվա 162-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 203 օր։ Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:

Հունիսի 10-ին արևային 3-րդ ամսվա 23-րդ օրն է։ 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է։ Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 98 | Ավելացրեց՝ Moder-003 | 10.06.2024 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 10 հունիս