Երկուշաբթի. 17 ապրիլ

Տարվա 107-րդ օրն է, 16-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 258 օր։ Երկուշաբթի օրվա բոլոր խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: Արևային 29-րդ օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։

Արևածագ՝ 6:21, արևամուտ՝ 19:41։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:20 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 175 | Ավելացրեց՝ armenlur | 17.04.2023 | 08:00 Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, ապիրլի 17