Երկուշաբթի. 26 դեկտեմբեր

Երկուշաբթի օրվա բոլոր խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան հասարակական և քաղաքական գործերը: 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 141 | Ավելացրեց՝ armenlur | 26.12.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 26 դեկտեմբեր