Երկուշաբթի. 27 մարտ

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Երկվորյակներում՝ արագ և եռուն գործերի ժամանակն է: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Արևածագ՝ 6:54, արևամուտ՝ 19:20։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 12:26 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 210 | Ավելացրեց՝ armenlur | 27.03.2023 | 08:00 27 մարտ, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն