Տարվա 156-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 209 օր։ Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը: 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Նորածինները երջանիկ են լինում։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:27։ Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:54 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 217 | Ավելացրեց՝ armenlur | 05.06.2023 | 08:00 |