Երկուշաբթի. 7 նոյեմբեր

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Երազները շուտով կկատարվեն։ Լուսինը Ցուլի ներքո՝ անհրաժեշտ է ամրապնդել ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել: 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։ Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը: Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ armenlur | 07.11.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, 7 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն