Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։ Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։ Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։ Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 335 | Ավելացրեց՝ armenlur | 13.06.2022 | 08:00 |