Տարվա 236-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 129 օր։ Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Երազներն իրականանում են։ Տկարների համար դժվար օր է։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է։ 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
Արևածագ՝ 6:21, արևամուտ՝ 19:47։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 13:26 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | Ավելացրեց՝ armenlur | 24.08.2023 | 08:00 |