Հինգշաբթի. 26 հունվար

Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Խոյ նշանի տակ. լավ է ծրագրել կարճաժամկետ, ֆիզիկական էներգիա պահանջող գործեր: 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։

Արևածագ՝ 8:16, արևամուտ՝ 18:12։ Ճիշտ կեսօրը՝ 13։14։ Օրվա տևողությունը՝ 9:56 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 193 | Ավելացրեց՝ armenlur | 26.01.2023 | 08:00 26 հունվար, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն