Հինգշաբթի. 27 հոկտեմբեր

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումների ժամանակն է։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե կարճ է։


Տեղեկություն | Կարդալ ավելին՝ NewsArmRu | Դիտումներ՝ 138 | Ավելացրեց՝ armenlur | 27.10.2022 | 08:00 27 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

   Armenlur.am կայքին Ձեր ամենամսյա 500 դրամի աջակցությամբ, կաջակցեք նոր քաղաքական դաշտի կայացմանն ու նոր քաղաքական ուժերի և գործիչներին բացահայտմանը։

(+374) 91414113 5406 6100 0066 6979