Հինգշաբթի. 2 մարտ

Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: 10-րդ լուսնային օրը կնքված պայմանագրերը մեծ շահույթ են բերում: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Խեցգետնում՝ կայուն հանդարտության ժամանակն է: 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:

Արևածագ՝ 7:34, արևամուտ՝ 18:53։ Ճիշտ կեսօրը՝ 13։13։ Օրվա տևողությունը՝ 11:19 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 210 | Ավելացրեց՝ armenlur | 02.03.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, 2 մարտ, Հորոսկոպների համադրություն