Տարվա 96-րդ օրն է, 14-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 269 օր։ Հինգշաբթի օրվա էներգիան բերում է հաջողություններ: 16-րդ լուսնային օրը հավասարակշռության օր է: Երազները ճշմարտացի են։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
Արևածագ՝ 6:38, արևամուտ՝ 19:30։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 12:52 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 198 | Ավելացրեց՝ armenlur | 06.04.2023 | 08:00 |