Հինգշաբթի, 6 հունիս։ Տարվա 158-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 207 օր։ Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
Հունիսի 6-ին արևային 3-րդ ամսվա 19-րդ օրն է։ 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
Հունիսի 6-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։ Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է։ Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 96 | Ավելացրեց՝ Moder-003 | 06.06.2024 | 08:00 |