Հինգշաբթի. 8 սեպտեմբերի

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 12 լուսնային օրը լավ է ընդառաջել մարդկանց խնդրանքներին։ Երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։ Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը: Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 6:35, արևամուտ՝ 19:23։ Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 12:48 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 379 | Ավելացրեց՝ armenlur | 08.09.2022 | 08:00 8 սեպտեմբերի, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները