Հինգշաբթի, հուլիսի 28

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը: Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 247 | Ավելացրեց՝ armenlur | 28.07.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, հուլիսի 28