Հինգշաբթի, հունիսի 16

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 295 | Ավելացրեց՝ armenlur | 16.06.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հունիսի 16