Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: Արևային 29-րդ օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։ Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 311 | Ավելացրեց՝ armenlur | 17.06.2022 | 08:00 |