Հինգշաբթի, հունիսի 23

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Արևային 5-րդ օրը հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը: Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմատնբույսեր։ Ցանկալի չէ պաս պահելը: Ուժի հաղորդակներ են՝ պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 277 | Ավելացրեց՝ armenlur | 23.06.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, հունիսի 23, Հորոսկոպների համադրություն