Հինգշաբթի, օգոստոսի 4

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։ Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։ Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը: Բացասական նախանշաններն են մռայլ առավոտը, կեղտը, աղբը, սայթաքելը, բանալի կորցնելը։ Սնվել բոլոր կլոր ուտելիքներով՝ բլիթներ, խինկալի և այլն: Ուժ են հաղորդում փայտը, սրածայր փայտե առարկաները։ Հագուստի գույները՝ մուգ կարմիր, ոսկեդեղին, նարնջագույն, սպիտակ: Բացասական են կապույտը, սևը, մոխրագույնը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 246 | Ավելացրեց՝ armenlur | 04.08.2022 | 08:00 օգոստոսի 4, Հորոսկոպների համադրություն