Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 16-րդ լուսնային օրը հավասարակշռության օր է: Երազները ճշմարտացի են։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ Արևային 27-րդ օրը նվիրված է ամպերին, երկինք տանող դարպասների բացմանը: Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը։ Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույնը:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ armenlur | 16.04.2022 | 08:00 |