Կիրակի. 19 մարտ

Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: Արևային 13-րդ ամսվա 5-րդ օրը հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:

Արևածագ՝ 7:08, արևամուտ՝ 19:11։ Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 12:03 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 164 | Ավելացրեց՝ armenlur | 19.03.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 19 մարտ