Կիրակի. 22 հունվար

Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան հասարակական և քաղաքական գործերը: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։

Արևածագ՝ 8:19, արևամուտ՝ 18:07։ Ճիշտ կեսօրը՝ 13։13։ Օրվա տևողությունը՝ 9:48 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 157 | Ավելացրեց՝ armenlur | 22.01.2023 | 08:00 22 հունվար, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն