Տարվա 204-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 161 օր։ Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Հիվանդությունները վտանգավոր չեն։ Լուսինը Կշեռքում՝ արգասաբեր է բիզնես համագործակցության համար։ 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։
Արևածագ՝ 5:51, արևամուտ՝ 20:25։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:34 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 231 | Ավելացրեց՝ armenlur | 23.07.2023 | 08:00 |