Կիրակի. 30 հոկտեմբեր

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Այծեղջյուրում՝ կարող ենք սառը և անզգացմունքային թվալ։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 314 | Ավելացրեց՝ armenlur | 30.10.2022 | 08:00 Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 30 հոկտեմբեր