Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 20-րդ լուսնային օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Երազներն անվստահելի են։ Լուսինը Կշեռքում՝ արգասաբեր է բիզնես համագործակցության համար։ Արևային 27-րդ օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
Արևածագ՝ 8:02, արևամուտ՝ 18:30։ Ճիշտ կեսօրը՝ 13։16։ Օրվա տևողությունը՝ 10:28 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 198 | Ավելացրեց՝ armenlur | 10.02.2023 | 08:00 |