Ուրբաթ. 14 հոկտեմբեր

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են առաջիկայում: Լուսինը Երկվորյակներում՝ արագ և եռուն գործերի ժամանակն է: Լուսնի Երրորդ փուլում ներդրված ջանքերն արդյունքեն տալիս։ 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 252 | Ավելացրեց՝ armenlur | 14.10.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 14 հոկտեմբեր, Բոլոր գուշակությունները