Տարվա 230-րդ օրն է, 33-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 135 օր։ Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Կույս նշանի տակ՝ ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի: 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է։ Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
Արևածագ՝ 6:15, արևամուտ՝ 19:56։ Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 13:41 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 296 | Ավելացրեց՝ armenlur | 18.08.2023 | 08:00 |